Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր պաշտոնատար այլ անձանց հետ մասնակցել է մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքի շահագործման հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա կառավարության որոշմամբ նորակառույց շենքում բնակարաններ են հատկացվել նաև Երևանի Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի ձախողած կառուցապատման ծրագրից տուժած ընտանիքներին:
Տոնական միջոցառմամբ նշանավորեցին քաղաքապետարանն ու կառուցապատող կազմակերպությունը՝ շինարարական բարդ ու խճճված թնջուկի լուծմամբ: Տարիներ շարունակ սեփական բնակարանի համար պայքարող քաղաքացիների բողոքներն ավարտվեցին տոնական բնակարանամուտով: