Մեծ Բրիտանիայում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են դաշինքի 28 անդամ պետությունների ղեկավարները։ Կազմակերպիչների ձևակերպմամբ ՝Ուելսի հանդիպման առանցքային խնդիրը լինելու է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան: Չիկագոյի հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել էր Աֆղանստանի խնդիրը։ Ռուսաստանը համարվում էր գործընկեր՝ ահաբեկչության դեմ պայքարում ու միջուկային զենքերի տարածումն արգելելու հարցում։ Մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի ձեւակերպմամբ Ղրիմը բռնակցելու և արևելյան Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանն այսօր համարվում է հակառակորդ:
Քննարկման ենթակա երկրորդ թեման «Իսլամական պետություն» խմբավորման առաջընթացը կանխելուն ուղղված միջոցառումներն են: