Կառավարության հերթական նիստին վարչապետը նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել և մինչև սեպտեմբերի 15-ն առաջարկներ ներկայացնել 2015 թվականի հիմնական ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր նախագահ նշանակելու նպատակով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Գործադիրը մի խումբ որոշումներ է ընդունել՝ ապահովելու նորաստեղծ Քննչական կոմիտեի աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի պահանջով՝ Հրանուշ Հակոբյանն էլ ներկայացրել է սեպտեմբերի 18-ից 21-ը Երևանում անցկացվելիք Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Օրակարգից դուրս վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարությունը փորձում է լուծում գտնել պետական ԲՈՒՀ-երի երիտասարդ դասախոսների բարձրացրած կուտակային կենսաթոշակների վերաբերյալ հարցին: Նաիրիտցիներն էլ առավոտից Կառավարության բակում էին մշտական պահանջներով. վճարել կուտակված 18 ամսվա աշխատավարձն ու հստակեցնել՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում գործարանին: