Նախորդ տարի Տավուշի մարզում մեկնարկած անասնապահության զարգացման ծրագիրին այս տարի միացել են Բարեկամավան, Գանձաքար, Արծվաբերդ և Գոշ համայնքներում կառուցվում են անասնապահական փոքր ֆերմաներ: Նրանցից յուրաքանչյուրին կտրվի 12-15 հորթ:
Ծրագիրը «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առանցքային ուղղություններից մեկն է: Լուսաձոր համայնքում, օրինակ, ծրագրի առաջին փուլով կառուցված ֆերմայում ապրող տոհմային կովերն արդեն երկրորդ սերունդն են տվել, ինչն էլ ապահովել է ծրագրի իրականացումն այլ համայնքներում ևս: