Արդեն գրեթե տասը տարի Լոռու մարզի Դսեղ գյուղից սկսվում է Տիկնիկային թատրոնների միջազգային մեկշաբաթյա փառատոնը, այս տարի դրան մասնակցում են յոթ երկրից ժամանած պատվիրակություններ: Օտարերկրյա մասնակիցները տիկնիկային ներկայացումներով ցուցադրում են Հովհ. Թումանյանի հեքիաթները: Մեկ շաբաթ նրանք կլինեն Լոռու մարզի տարբեր բնակավայրերում: Փառատոնի փակումը կլինի մայրաքաղաքի տիկնիկային թատրոնում: