Կալիֆոռնիայում օրեր առաջ հատուկ բանաձևով ճանաչվեց Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքագետները կարծում են, որ դրա ընդունումից հետո ԼՂՀ-ից շատ ապրանքներ կարող են արտահանվել Կալիֆոռնիա ու գտնել իրենց գնորդին: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Արցախի Հանրապետությունը լիովին իրավունք ունի բացել իր ներկայացուցչությունը Սակրամենտոյում ու մեկ անգամ ևս ամրագրել Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի բանաձևը: