Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահը խոսել է դպրոցներում սննդի անվտանգության մասին: Ըստ Միլենա Արեստակեսյանի, կան շատ հավելանյութեր, պիտանելիության ժամկետը երկարացնող նյութեր, որոնք օգտագործում են սննդի մեջ, սակայն դրա վտանգը, նրա խոսքով արտադրողները չեն գիտակցում: Այդ խնդիրը, ըստ նրա առկա է նաև դպրոցների բուֆետներում: Սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահը կոչ է արել նախընտրել տեղական արտադրանքը: Իրավական, փաստաթղթային առումով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ամեն ինչ կա, դա պարզապես գործնական կիրառություն է պահանջում: