Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Առուստամյանը, որ հայտնի գործիչ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է համարվում, լրագրողների առջև հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ հարցին՝ արդյո՞ք, պատրաստ է կալանավորվել, հետևյալն է ասել՝ «Ամեն ինչի էլ պատրաստ եմ»:
Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Քննչական կոմիտեն միջնորդել էր կալանավորվել Առուստամյանին, բայց դատարանը 1 ամիս առաջ որոշել էր նրան ազատության մեջ թողնել 20 միլիոն դրամ գրավի դիմաց: